Գերմանիայի պաշտպանության ծախսերը տասնամյակների ընթացքում առաջին անգամ հասել են ՀՆԱ-ի 2 %-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի պաշտպանության բյուջետային ծախսերը 2024 թվականին ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ հասել են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 %-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին է վկայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերի վերաբերյալ զեկույցը։

Փաստաթղթի համաձայն՝ Գերմանիան 2024 թվականին պաշտպանության համար կծախսի 90,5 միլիարդ եվրո, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 2,12 %-ին։ 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1,64 %:

Զեկույցում ընդգծվում է, որ դա առայժմ գնահատման ցուցանիշն ​​է։ Այն կազմելիս օգտագործվում են մասնակից երկրների ռազմական ծախսերի տվյալները, ինչպես նաև նրանց տնտեսության և ժողովրդագրական վիճակագրության տվյալները՝ վերցված այլ միջազգային կազմակերպություններից, ինչպիսին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունն է: 

Քանի որ 2024 թվականի տեղեկատվությունը և ՀՆԱ-ի կանխատեսումները տարբերվում են տարբեր աղբյուրների մոտ, ապա ՆԱՏՕ-ի վերջնական գնահատումները կարող են տարբերվել ԶԼՄ-ների կամ անդամ երկրների կառավարությունների համանման հաշվարկներից:

Ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2 %-ին հասցնելու խնդիրը դրվել է 2014 թ․ սեպտեմբերին Ուելսում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովում՝ դա հիմնավորելով «ռուսական սպառնալիքով»՝ Ռուսաստանին Ղրիմի միացման պատճառով։ 2023 թ․ հուլիսին Վիլնյուսի գագաթնաժողովում որոշում է ընդունվել, որ ՀՆԱ-ի 2 %-ը չպետք է դառնա ՆԱՏՕ-ի երկրների համար նպատակ, այլ պետք է լինի պաշտպանական ծախսերի նվազագույն մակարդակը։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 17-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ 32 երկրներից 23-ը 2024 թվականին իրենց ռազմական ծախսերը հասցրել են մինչև ՀՆԱ-ի 2 %-ին:

Աշխարհ

Բայդենը Ստոլտենբերգի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

 

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին