Աշխարհ

Բայդենը Ստոլտենբերգի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

1 րոպեի ընթերցում

Բայդենը Ստոլտենբերգի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 17-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը  քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սպիտակ տունը՝ ամփոփելով զրույցի արդյունքները։

«Նախագահը ողջունել է այն քայլերը, որոնք ՆԱՏՕ-ի դաշնակիցները ձեռնարկում են Ուկրաինային աջակցելու և գործընկերային հարաբերությունները խորացնելու համար, այդ թվում՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Նախագահ Բայդենը և գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը նաև քննարկել են զգալի առաջընթացը պաշտպանության ծախսերի բնագավառում», - գրված է հաղորդագրությունում։

Կողմերը շեշտել են նաև այն, որ իրենց ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2 %-ի կհասցնեն ռեկորդային թվով՝ 23 դաշնակիցներ, ինչն «ավելի քան կրկնակի աճ է նախագահ Բայդենի կողմից պաշտոնն ստանձնելուց ի վեր»:

Յենս Ստոլտենբերգը գտնվում է ԱՄՆ-ում, այնուհետև մեկնելու է նաև Կանադա։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում