Երևանի փոխքաղաքապետն ու Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետը քննարկել են ՏՏ ոլորտում փոխգործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Լոս Անջելեսի քաղաքապետարանի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետ Թեդ Ռոսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն ու աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ փոխքաղաքապետը ներկայացրել է ծառայությունների թվայնացման ուղղությամբ Երևանի աշխատանքները: Սուրեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ շարունակաբար ուսումնասիրվում ու տեղայնացվում է միջազգային փորձը, և հետաքրքրություն հայտնել քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Միացյալ Նահանգների  գործընկերների հետ հնարավոր գործակցության ուղիները:

Ըստ աղբյուրի՝ Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի ղեկավարը, խոսելով ոլորտում ներկայում կիրառվող մոտեցումներից, պատրաստակամություն է հայտնել փոխանցելու իրենց փորձը Երևանին: 

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին