Մշակույթ

«Ես նկարում եմ իմ իրավունքները». գեղանկարչական մրցույթը 10-14 տարեկան երեխաների համար

1 րոպեի ընթերցում

«Ես նկարում եմ իմ իրավունքները». գեղանկարչական մրցույթը 10-14 տարեկան երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնը, Արտաքին գործերի նախարարության և Հայաստանում ԵԽ գրասենյակի համագործակցությամբ, իրականացնում է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը՝ 10-14 տարեկան երեխաների մասնակցությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները Գեղագիտության ազգային կենտրոնի գրասենյակ (հասցե՝ Աբովյան 13) մինչև 2024 թվականի հունիսի 20-ը: 

Մրցույթի ընդհանուր արդյունքներով առաջին երեք տեղերը զբաղեցրած լավագույն ստեղծագործությունների հեղինակները ԵԽ երևանյան գրասենյակի կողմից կպարգևատրվեն խորհրդանշական մրցանակներով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 60-833-383/+374 99-527-114  հեռախոսահամարներով:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում