Պեսկովը հույս է հայտնել, որ Մոսկվայի և Երևանի միջև կգերիշխեն դաշնակցային հարաբերություններն ու գործընկերությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում կգերակայեն երկու պետությունների միջև առկա դաշնակցային հարաբերություններն ու գործընկերությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։ 

«Մենք կշարունակենք մեր շփումները հայկական կողմի հետ։ Ակնկալում ենք, որ մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը, գործընկերային բնույթը կգերիշխեն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի և Բելառուսի վերաբերյալ։ 

Քաղաքականություն

Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում. Պեսկով

 

Հայերեն العربية English Español Русский Türkçe