Լեհաստանը և Գերմանիան հայտնել են, որ Ուկրաինային չեն փոխանցի Patriot ՀՕՊ համակարգեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավան մտադիր չէ Կիևին փոխանցել իր Patriot զենիթահրթիռային համակարգերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Radio Zet ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սևերան։

«Ոչ, իհարկե ոչ»,- պատասխանել է նա հաղորդավարի հարցին՝ այդ հրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելու հնարավորության մասին։

Բյուրոյի ղեկավարի խոսքով՝ «ամբողջ մարտկոցի հանձնումը շատ վտանգավոր է» և «նվազեցնում է Լեհաստանի անվտանգությունը»։ Նա ընդգծել է, որ հակաօդային պաշտպանության այդ համակարգը երկրին «անհրաժեշտ է ենթակառուցվածքների և սեփական զորքերի խմբավորումների պաշտպանության համար»։

Ապրիլին Լեհաստանի Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու անհնարինության մասին էր հայտարարել այդ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Իր հերթին, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Բրյուսելում ՆԱՏՕ-ի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ժամանելիս հայտարարել է, որ Գերմանիան ներկայում հնարավորություն չունի Ուկրաինային տրամադրելու Patriot հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր։ 

«Մենք արդեն մատակարարել ենք երեք համակարգեր: Դա նշանակում է մեր հնարավորությունների քառորդ մասը, - ասել է  նա: - Ուստի, մենք հնարավորություն չունենք տրամադրելու ավելի շատ, քան այդ երեք համակարգերը»:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան