Քուվեյթում 35 մարդ է զոհվել բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 35 մարդ զոհվել է, 15 մարդ՝ վիրավորվել Քուվեյթի հարավում գտնվող Մանգաֆի շրջանի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է KUNA լրատվական գործակալությունը։
Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության՝ վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
Ոստիկանության ներկայացուցիչը Քուվեյթի պետական հեռուստատեսության եթերում հայտնել է, որ շենքում հիմնականում ապրում էին ասիական երկրներից աշխատողներ։
Կարդացեք հոդվածը` Français