Ֆրանսիայի հանրապետականների առաջնորդը կոչ է արել գործարք կնքել Լը Պենի կուսակցության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Հանրապետական ​​կուսակցության ղեկավար Էրիկ Սյոտին կոչ է արել կոալիցիա ստեղծել ծայրահեղ աջ «Ազգային միություն» կուսակցության խմբակցության հետ, որը գլխավորում է Մարին Լը Պենը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սյոտին ասել է, որ արդեն բանակցություններ է վարել Մարին Լը Պենի հետ՝ հավելելով, որ նույնիսկ «Ազգային միության» հետ կոալիցիայի դեպքում հանրապետականները կմնան առանձին խմբակցություն։ Պարզապես նա մատնանշել է խորհրդարանում ամուր դաշինքի անհրաժեշտությունը։

Սյոտին սուր քննադատության է ենթարկվել իր իսկ կուսակիցների կողմից, ովքեր պահանջել են նրա հրաժարականը։ Այսպես, ՆԳՆ ղեկավար Ջերալդ Դարմանինը քաղաքական գործչի հայտարարությունն անվանել է ամոթալի, իսկ Արդարադատության նախարարության ղեկավար Էրիկ Դյուպոն-Մորետտին ասել է, որ Սյոտին փրկում է իր կաշին։ Սենատի նախագահ Ժերար Լարշերը, ով նույնպես հանրապետական ​է, ասել է, որ ինքը երբեք կուլ չի տա ծայրահեղ աջերի հետ դաշինքը՝ ասելով, որ Սյոտին այլևս չի կարող ղեկավարել կուսակցությունը:

Մարին Լը Պենն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական գործչի խիզախությունը, ով, իր կարծիքով, գործել է ամենայն պատասխանատվությամբ։

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը