Ժաննա Անդրեասյանը և Լևան Կոբիաշվիլին քննարկել են ֆուտբոլի երիտասարդական ԱԱ-2029-ը Հայաստանում և Վրաստանում անցկացնելու հայտը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 5-ին ընդունել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին՝ քննարկելու Հայաստանի հետ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) ներկայացնելիք հայտը` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել ֆուտբոլի զարգացման գործում երկու ֆեդերացիաների համատեղ նախաձեռնությունը, որը վկայում է երկու երկրների բարեկամական և կայուն հարաբերությունների ու համագործակցության մասին: ԿԳՄՍ նախարարը նաև շնորհավորել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլին ազգային թիմի մասնակցության կապակցությամբ:

«Ֆուտբոլն, իսկապես, շատ մասսայական և սիրված մարզաձև է մեր երկրում: Համաշխարհային ֆուտբոլի խոշորագույն իրադարձություններից մեկի հյուրընկալումը հիանալի հնարավորություն կլինի՝ մասը կազմելու ֆուտբոլային անմոռանալի մթնոլորտի: ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար՝ մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման առումով»,- ասել է ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ արդեն իսկ քննարկվում է Լոռու և Տավուշի մարզերի երկու քաղաքներում նոր մարզադաշտերի կառուցման հարցը՝ առաջնության հանդիպումները պատշաճ մակարդակով ընդունելու նպատակով:

Հայաստանի կողմից նախատեսվում է օգտագործել նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև միջազգային մրցաշարերի ընդունման Հայաստանի կուտակած փորձն ու տեղեկացրել, որ մինչև 2029 թվականը մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված ՀՀ-ում: 2027 թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը կանցկացվեն Հայաստանում, որը, ըստ նախարարի, կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը՝ ամրապնդելով խոշոր մրցաշարեր հյուրընկալելու մեր երկրի հմտությունները:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ռազմավարությամբ սահմանված կարևոր թիրախները, ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, ինչպես նաև նոր մարզադպրոցների կառուցման գործընթացը:

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ Լևան Կոբիաշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, և ընդգծել՝ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիան իր լիակատար աջակցությունն է հայտնել երկու ֆեդերացիաների համատեղ հայտի ներկայացմանը:

«Վրաստանը մինչև այսօր անցկացրել է Եվրոպայի մինչև 19 և 21 տարեկանների առաջնությունը։ Հայաստանը 2019 թվականին մեծ հաջողությամբ ընդունել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը, իսկ այս տարի հյուրընկալել է Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը։ Սա մեծ մրցաշարը բարեհաջող հյուրընկալելու լուրջ գրավական է»,- ասել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության անցկացման համատեղ հայտը Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ՖԻՖԱ-ին պաշտոնապես կներկայացնեն 2024 թվականի դեկտեմբերին, իսկ առաջնության անցկացման վայրը հայտնի կդառնա 2025 թվականին:

Հայերեն

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը