Սպորտ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի փոխչեմպիոնն է. Խաչատրյանը երրորդն է

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի փոխչեմպիոնն է. Խաչատրյանը  երրորդն է

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Մամիկոն Խաչատրյանն արժանացավ բրոնզե մեդալի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը վաստակեց 15.000 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

Հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանը, վաստակելով 14.900 միավոր, զբաղեցրեց երրորդ տեղը:

Նախորդ տարի Մանուկյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Խաչատրյանը նվաճել էր արծաթե մեդալը: Եվրոպայի 2027 թվականի առաջնությունը կկայանա Երևանում:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում