Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess» մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess» մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը շարունակում է ելույթները «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 5-րդ  տուրում Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել լեհ Ռադոսլավ Վոյտայշեկի  նկատմամբ: Այս տուրից հետո Մարտիրոսյանն ունի 2,5 միավոր և առաջատարին զիջում է մեկ միավորով: Մրցաշարի առաջատարը լեհ Յան Մալեկն է՝ 3,5 միավորով:  

«Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 10 շախմատիստ։ Մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի օգոստոսի 23-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում