Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ ԵԱ-ի չեմպիոն
1 րոպեի ընթերցում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14,400 միավոր՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։
Հավաքականի անդամ Վահագն Դավթյանը վաստակեց 14,000 միավոր և զբաղեցրեց 5-րդ տեղը։
Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ էր նվաճել Համլետ Մանուկյանը, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե (նժույգ-թափեր)։