ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի հարվածներ հասցնել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան հնարավորություն ունի արևմտյան զենքով հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքի ռազմական օբյեկտներին, քանի որ որոշ երկրներ երբեք Կիևին չեն արգելել դա անել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է իսպանական La Vanguardia պարբերականում հրապարակված հարցազրույցում։

«Ինքնապաշտպանության իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում։ Որոշ դաշնակիցներ իրականում երբեք սահմանափակումներ չեն մտցրել, օրինակ՝ Մեծ Բրիտանիան թևավոր հրթիռներով, այնպես որ դա այն է, ինչ արդեն տեղի է ունենում», - ասել է Ստոլտենբերգը։

«Կիևն իրավունք ունի պաշտպանվելու, և մենք իրավունք ունենք օգնելու նրան իրականացնել այդ իրավունքը, այդ թվում՝ Ռուսաստանում օրինական ռազմական օբյեկտների վրա հարձակումների միջոցով», - կարծում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո հայտնել էր, որ առայժմ միայն մեկ-երկու երկրներ են պատրաստ վերացնելու Ռուսաստանի տարածքին հարվածների համար Ուկրաինային մատակարարվող զենքի գործադրման սահմանափակումները։

Նույն հանդիպմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ դաշինքի երկրներն իրենք են առանձին-առանձին որոշում՝ վերացնել արդյոք Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին հարվածելու համար արևմտյան զենքի կիրառման սահմանափակումները։

Արձագանքելով այս հայտարարություններին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական երկրների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ նրանց տարածքը փոքր է և խիտ բնակեցված։

Հայերեն العربية Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ