Միջազգային

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի ռազմական համագործակցության պատճառով

1 րոպեի ընթերցում

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի ռազմական համագործակցության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել պատժամիջոցներ սահմանել երկու ֆիզիկական անձանց և վեց կառույցների դեմ ՝ կապված ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի ռազմական համագործակցության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կանադայի ԱԳՆ հայտարարությունը:

«Այսօր պատժամիջոցների տակ հայտնված երկու անձինք ռուսական ձեռնարկությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ են, որոնք սերտորեն կապված են ՌԴ զինվորականների հետ, և նրանք ներգրավված են Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի տեղափոխման մեջ: Սահմանափակումների տակ հայտնված վեց կառույցներն են ռուսական տրանսպորտային ընկերությունները, որոնք տիրապետում, կառավարում և/կամ շահագործում են ինքնաթիռներ և բեռնատար նավեր, որոնք ներգրավված են Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի մատակարարման մեջ», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն ՝ նման մատակարարումները հակասում են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին, որոնք արգելում են ՄԱԿ-ի բոլոր անդամներին զենք և հարակից ապրանքներ գնել Փհենյանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում