Միջազգային

Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ 700 վիրավոր և բուժման կարիք ունեցող բնակիչներ «Ռաֆահ» և «Քարեմ Շալոմ» հսկիչ անցագրային կետերի աշխատանքի դադարեցման հետևանքով չեն կարողանում Գազայի հատվածից մեկնել արտասահման բժշկական օգնություն ստանալու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Գազայի ԶԼՄ-ների հետ կապերի համակարգման բաժնից՝ մանրամասնելով, որ երկու անցակետերի փակմամբ Իսրայելը թույլ չի տվել 690 հիվանդների և վիրավորների բուժման նպատակով լքել Գազան:

Կառույցի տվյալներով՝ իսրայելական կողմը նաև թույլ չի տալիս մարդասիրական օգնությամբ 3000 բեռնատարների մուտքը Գազա, ինչն էականորեն խորացնում է մարդասիրական ճգնաժամը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում