ԱԺ հանձնաժողովը կողմ քվեարկեց դեպի Ենթասահարական Աֆրիկա և Իրաք ՎԶԵԲ ընդլայնման մասին օրենքի նախագծին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մայիսի 13-ին կայացած նիստում կողմ քվեարկեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածում փոփոխություն կատարելուն՝ բանկի գործունեության աշխարհագրական շրջանի սահմանափակ և աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա և Իրաք թիվ 259 բանաձևը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը: Նա նշեց, որ 2023 թվականի մայիսի 18-ին այդ բանաձևն արդեն իսկ ընդունվել է կառավարիչների խորհրդի կողմից և ենթադրում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործունեության ընդլայնում դեպի Իրաք և Ենթասահարական Աֆրիկայի մի քանի երկրներ, մասնավորապես, Կոտ դ’Իվուար, Բենին, Գանա, Քենիա, Նիգերիա, Սենեգալ:

Ըստ նրա՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ակնկալում է, որ անդամ երկրներն իրենց վերաբերմունքը կհայտնեն այս բանաձևի նկատմամբ և կվավերացնեն օրենսդրական որոշմամբ:

«Քանի որ միջազգային պայմանագրի մասին օրենքով մենք, ըստ էության, նման բանաձևերը վավերացնում ենք օրենքի միջոցով, այդ պատճառով Ազգային ժողովում վավերացնելու կարիք կա»,- նշեց նա:

Էդուարդ Հակոբյանը հավաստիացրեց, որ բանկի ընդլայնումը որևէ կերպ չի անդրադառնալու նրա անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, գործունեությանն ու ծավալներին: Գործընթացը չի ենթադրում նաև բանկի վարկանիշի նվազեցում, հետևաբար, չի պարունակում ֆինանսական շուկաներից ֆինանսական միջոցների ներգրավման ռիսկեր, անդամ երկրների համար չի առաջացնում ֆինանսական պարտավորություններ:

Բացի այդ, ըստ Հակոբյանի, օրենքի այս նախագծի վավերացումը նպատակահարմար է նաև արտաքին քաղաքական տեսանկյունից:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում