Սա լրացուցիչ հանձնառություն է ու պատասխանատվություն. Ժաննա Անդրեասյանը` ծանրամարտի աշխարհի առաջնության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում 2027 թվականին ծանրամարտի աշխարհի առաջնության կազմակերպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ծանրամարտի աշխարհի առաջնության կազմակերպումն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, քանի որ Երևանում կայանալիք այդ մրցաշարը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, ինչը նշանակում է, որ այստեղ կհյուրընկալենք ուժեղագույն հավաքականների: Սա լրացուցիչ հանձնառություն է ու պատասխանատվություն՝ բարձր մակարդակով կազմակերպել և անցկացնել առաջնությունը: Մենք արդեն ինքներս մեզ համար բարձր նշաձող ենք սահմանել Եվրոպայի առաջնության կազմակերպման համար: Այժմ խնդիր ունենք պահպանելու ու նաև բարձրացնելու այդ նշաձողը»,-ասաց նախարարը:

Անդրեասյանն ընդգծեց, որ նախարարությունը կառավարության բոլոր գործընկերների հետ պատրաստ է մեծ աշխատանք տանել` աշխարհի առաջնության կազմակերպումը լավագույնս անելու համար:

«Սպորտի հանդեպ պետության ուշադրությունը շարունակական է: 2018 թվականի համեմատ մենք 5 անգամ ավելացրել ենք սպորտին ուղղվող ֆինանսավորումը: 2023 թվականին 5 խոշոր միջազգային մրցաշար ենք հյուրընկալել: Կարևոր է նաև այն, որ 2027 թվականին մենք կհյուրընկալենք ևս մեկ սպորտային իրադարձություն` Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը: Մեզ հետաքրքիր տարի է սպասվում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով` մարզական մեծ իրադարձություններից հետո երեխաների շրջանում մեծանում է սպորտով հետաքրքրվողների թիվը:

«Մեր կողմից բոլոր ջանքերը կգործադրվեն, որպեսզի աշխարհի առաջնությունը կազմակերպվի ամենաբարձր որակով: Շնորհակալ ենք միջազգային ֆեդերացիային շարունակական և որակյալ համագործակցության համար»,-եզրափակեց Անդրեասյանը:

Հայերեն

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը