Հասարակական

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

1 րոպեի ընթերցում

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Իսրայելի ոստիկանությունը վաղ առավոտից ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Երուսաղեմի Հին քաղաքում` Տիրոջ գերեզմանի տաճարում, և քաղաքին հարող տարածքներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սրբազան կրակի դուրսբերումը, որը խորհրդանշում է Քրիստոսի հարության հրաշագործ լույսը, տեղի է ունենում միայն Ավագ շաբաթ օրը Տիրոջ գերեզմանի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին և միայն ուղղափառ պատրիարքի աղոթքներով։

Իսրայելի ոստիկանությունը Սրբազան կրակի դուրսբերման արարողության նախապատրաստումն ավարտել է երեկ: Քանի դեռ արարողությունը չի ավարտվել, տրանսպորտային միջոցներին չի թույլատրվում մուտք գործել Հին քաղաք:

Հին քաղաք այցելողների թիվն այս տարի անհամեմատ քիչ է, քան նախորդ տարի: Պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման և թռիչքների հետ կապված լոգիստիկ դժվարությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակն է: Մի շարք ավիաընկերություններ Իսրայելի ուղղությամբ թռիչքներ դեռ չեն իրականացնում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում