Սևան համայնքի 2024 թվականի առաջին եռամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 99,5 տոկոսով

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի 12-ին ողբերգական ավտովթարից զոհված ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, Սևան քաղաքի բնակիչ Դավիթ Համբարձումի Հակոբյանի հիշատակը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ավագանու նիստին ներկայացված օրակարգային հարցերի հաստատումից հետո ներկայացվել է Սևան համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի վերաբերյալ հաղորդագրություն, համաձայն որի՝ բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 99,5 տոկոսով: 749 մլն դրամ պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 745,1 մլն դրամ, թերակատարումը կազմել է 3,9 մլն դրամ:

Համայնքի ավագանու քննարկմանն են ներկայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գեղարքունիք-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը՝ ըստ բնակավայրերի գոտևորումների (գլխավոր հատակագիծ), համայնքում կայացած հանրային լսումներին նախնական համաձայնություն տալու, համայնքի կողմից օտարված համայնքային սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերի, համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ համայնքի ավագանին ընդունել է համապատասխան որոշումներ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել աղբահանության ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց կողմից կատարվող վճարումներին:

«Համայնքի ավագանու հորդորն է Սևան համայնքի բնակիչներին և տնտեսվարողներին՝ ժամանակին կատարել աղբահանության ծառայությունների դիմաց գանձվող վճարները, չկուտակել պարտքեր, լինել առավել հետևողական և նպաստել Սևան համայնքի աղբահանության ոլորտի կարգավորման խնդիրների լուծմանը:

Նիստի ընթացքում համայնքապետարանի աշխատակազմի կողմից համայնքի ավագանու անդամների քննարկմանը ներկայացվեցին համայնքապետարան հասցեագրված մի շարք դիմումներ, ՀՈԱԿ-ների տնօրենների զեկուցագրեր, որոնց վերաբերյալ կայացվեցին որոշումներ:

Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը կկայանա մայիսի 14-ին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ