Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ, հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023թ․-ի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր, 2023թ․-ի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի օրվանից81 օրով՝ մինչև սույն թվականի հուլիսի 22-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ը հայտնումէ, որ, հետևաբար, մինչև սույն թվականի հուլիսի 22-ը չեն կիրառվի՝

  • «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 169¹. հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության միջոցները,
  • ՀՀ հարկային օրենսգրքի 401 հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար հաշվարկված տույժերը,
  • ՀՀ հարկային օրենսգրքի 402 հոդվածի համաձայն հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար կիրառվող տուգանքը։

Միաժամանակ, ՊԵԿ-ը հորդորում է նույնականացման խնդիր չունեցող քաղաքացիներին հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում՝ մինչև սույն թվականի մայիսի 1-ը։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից