8,800 ԱՄՆ դոլարի և 5 մլն ՀՀ դրամի կաշառք ստանալու մեջ մեղադրվող տեսչական մարմնի 6 պաշտոնյաների վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Ս.-ն և Կ. Կ.-ն, ինչպես նաև նույն տեսչական մարմնի 4 աշխատակիցները, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, ապօրինի անգործություն դրսևորելու համար Երևանում կառուցվող մի շարք շինությունների սեփականատերերից որպես կաշառք պարբերաբար ստացել են տարբեր չափի գումարներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ տեսչական մարմնի վերը նշված պաշտոնատար անձինք Երևանի տարբեր հասցեներում կառուցվող շինությունների՝ շահագործման հանձնելուց առաջ սահմանված նորմերի համապատասխանության վերաբերյալ ավարտական փաստաթղթերում դրական կարծիք (եզրակացություն) տալու գործընթացը կազմակերպելու համար տվյալ շինությունների սեփականատերերից պահանջել և 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանցից ստացել են 50.000-ից մինչև 3.000.000 ՀՀ դրամ կաշառք, որն այնուհետև բաժանել են միմյանց միջև:

Բացի այդ, նշված անձինք իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ քաղաքաշինական բնագավառում խախտումների առկայության պայմաններում Երևանի կենտրոնական հատվածներից մեկում կառուցվող շինության՝ շահագործման հանձնելուց առաջ սահմանված նորմերի համապատասխանության վերաբերյալ ավարտական փաստաթղթերում եզրակացություն տալու գործընթացը կազմակերպելու համար տվյալ շինարարական կազմակերպության տնօրենից 2023 թվականի հոկտեմբեր ամսին պահանջել և ստացել են խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Այսպիսով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի վերը նշված 6 պաշտոնատար անձինք, այդ թվում՝ երկու ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի տարբեր հասցեներում կառուցվող շինությունների 9 սեփականատերերից 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ որպես կաշառք ստացել են 8,800 ԱՄՆ դոլար և 5 մլն ՀՀ դրամ:

Կաշառք ստանալու համար պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի տարբեր մասերով, իսկ վերջիններիս կաշառք տված շինությունների սեփականատերերին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի տարբեր մասերով:

Պաշտոնյաներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ