Միջազգային

Ուրսուլա Ֆոն դեր Լայենն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Ուրսուլա Ֆոն դեր Լայենն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ իմ հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք Եվրոպական միության և Ադրբեջանի միջև կարևոր հարաբերությունները՝ կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի շրջանակներում»,- նշվում է գրառման մեջ։

Եվրահանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել գործողությունները ականազերծմանն աջակցելու ուղղությամբ։

«Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես հաջողության հասնել Բաքվի COP29 համաժողովում»,- եզրափակել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում