ՊԵԿ-ն առաջին եռամսյակում պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից 2024-ի հունվար-մարտի ընթացքում կատարված վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որից 11,8 մլրդ դրամը կամ 78%-ը ճշտումներով, իսկ 3,3 մլրդ դրամն առաջադրվել է թեմատիկ ուսումնասիրության արդյունքում կազմված ակտերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե հաշվեգրվել է 12,6 մլրդ դրամ, աճը կազմել է 21%։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, վերլուծությունների արդյունքում հարկ վճարողներին, իրենց մոտ առկա ռիսկերի վերաբերյալ, 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվել է 25 հազար 790 ծանուցում։

«Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում իրականացվել է 160.4 մլն գործարք` 2921.3 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 18.3 մլն գործարքով կամ 12.9%-ով, իսկ արժեքային` 473.9 մլրդ ՀՀ դրամով կամ 19.4%-ով:

Հարկ վճարողների կողմից 2024 թ. փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 725,051, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 32,785-ով կամ 4.7%-ով:

Նշենք, որ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը իրականացնում է հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված, ինչպես նաև նրանց գործունեության վերաբերյալ երրորդ անձանցից և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների ուսումնասիրում` հարկային ռիսկերի բացահայտում, գործարքների ամբողջական փաստաթղթավորման նկատմամբ մշտադիտարկում և ռիսկերի գնահատում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հարկային վարչարարությունը հիմնականում իրականացվում է այն դեպքերում, երբ վերլուծությունների արդյունքում վեր հանված ռիսկային համարված և ծանուցված հարկ վճարողները չեն փոխում իրենց ռիսկային վարքագիծը:

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին