Բլինքենն Իսրայելին նախազգուշացրել է լայնամասշտաբ ռազմական գործողություն չսկսել Ռաֆահում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպման ժամանակ կրկին դեմ է արտահայտվել Ռաֆահում լայնամասշտաբ ռազմական գործողությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

Բլինքենը նշել է, որ Ռաֆահում ցամաքային գործողությունը «ավելի կբարդացնի այնտեղ ապաստանած ավելի քան 1,4 միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչների վիճակը»։

«Պետքարտուղարն ընդգծել է, որ գոյություն ունեն Ռաֆահում խոշոր ռազմական գործողություն իրականացնելու այլընտրանքներ, որոնք թույլ կտան ապահովել Իսրայելի անվտանգային շահերը, ինչպես նաև պաշտպանել պաղեստինցի քաղաքացիական բնակչությանը», - նշված է հաղորդագրությունում։

Կողմերը նաև քննարկել են Գազայի հատված լրացուցիչ հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը։

Սպիտակ տունն արդեն վաղուց քննադատում է Ռաֆահում ցամաքային գործողություն իրականացնելու Իսրայելի մտադրությունը։ Կողմերը պետք է քննարկեին Ռաֆահում ռազմական գործողության այլընտրանքներն Իսրայելի բարձրաստիճան պատվիրակության այցի ընթացքում։ Սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 25-ին վերջին պահին չեղարկել է պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց՝ կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում։ ԱՄՆ-ն այս անգամ ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ՝ ի տարբերություն նախորդ քվեարկությունների, երբ Վաշինգտոնը վետո էր դնում հրադադար պահանջող բանաձևերի վրա։

Հայերեն Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել