Հայերիս համար Շառլ Ազնավուրը հայրենիքը սիրելու և նվիրումով ծառայելու լավագույն օրինակ է. Արայիկ Հարությունյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահի նստավայրում մարտի 21-ին պաշտոնապես մեկնարկել են Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, որում մասնավորապես նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ,

​Ձերդ Գերազանցություն դեսպաններ,

​Ազնավուր ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ,

Հարգելի ներկաներ,

Այսօր, Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում մեզ համախմբել է մեծանուն Հայը՝ Շառլ Ազնավուրը (նույն ինքը՝ Վաղինակ Ազնավուրյանը), ում ծննդյան 100-ամյա հոբելյանը համոզվածեմնշելու են ոչ միայն իր երկու Հայրենիքներում՝ Ֆրանսիայում և Հայաստանում, այլև ողջ աշխարհում։

Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում ծնված շանսոնիԼեգենդը հավասարապես ու մեծ նվիրումովծառայումէրիր երկու Հայրենիքներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, դառնալով մեր երկու երկրները կամրջողհաստատունօղակ։Շառլ Ազնավուրը մշտապես ասում էր.«Ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ»: Մենք կարող ենք հավելել. Նա նաև հարյուր տոկոսով աշխարհի քաղաքացի էր։

Միայն մեծ անհատականությունները կարող են համարվել աշխարհի քաղաքացիներ, նրանք, ովքեր օժտված են համաշխարհային արժեքներ կերտելու ձիրքով:

Իր պատկառելի վաստակով Ազնավուրը վաղուց ի վեր դասվել է աշխարհահռչակ արվեստագետների շարքին: Պատահական չէ, որ տարբեր տարիներին, «CNN»-ը և «Times»-ը Ազնավուրին հայտարարել են «Դարի արտիստ», Ֆրանսիան հռչակել է «Ֆրանսիական երգի հայր», իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝«Բարի կամքի դեսպան»։

Եթե փորձենք մտովի անցնել մեր Մեծ հայրենակցի անցած ուղին, ապա այն կարող է վերածվել մի հրաշալի ֆիլմի՝ լուսավոր և լի սիրով, մարդասիրությամբ ու տքնաջան աշխատանքով։

Նրա պատկառելի կերպարը, համոզված եմ,օրինակելիէդարձել աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց համար, ովքեր փորձել են նմանվել Ազնավուրի երգերի կամ ֆիլմերի հերոսներին։

Մեզ՝ հայերիս համար, նա նաև Հայրենիքը սիրելու և նվիրումով ծառայելու լավագույն օրինակ է։

Սիրելի բարեկամներ, կարելի է երկար խոսել մեր Մեծ հայրենակցի մասին, ինչը և պատրաստվում ենք առավել հանդիսավորությամբ անելայս ամբողջ տարվա ընթացքում։

Այսօր մենք ազդարարելու ենք հոբելյանական միջոցառումների մեկնարկը, որիշրջանակներում Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ աշխարհի տարբեր երկրներում կայանալու են բազմաթիվ միջոցառումներ՝ համերգներ, կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ, որոնք աշխարհին կրկին ներկայացնելու են Շառլ Ազնավուրին։ Այդ միջոցառումները շարունակվելու են մինչև 2025 թվականը։

Հարգելի հյուրեր և սիրելի ներկաներ, ուզում եմ տեղեկացնել, որ հոբելյանականմիջոցառումներըիրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, Ֆրանսիայի կառավարության և Ազնավուր հիմնադրամի հետ համատեղ։

Եվ այսօր Ազնավուր հիմնադրամը մեզ բոլորիս կներկայացնի հոբելյանական տարվա միջոցառումների ժամանակացույցը։

Բոլորիս մաղթում եմ հաճելի երեկո»:

Հայերեն Español Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում