Հարկ վճարողների կողմից մարտի 10-ի դրությամբ իրականացվել է 120.9 մլն գործարք․ ՊԵԿ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. տարեսկզբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 120.9 մլն գործարք` 2 173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 15.0 մլն գործարքով կամ 14.2%-ով, իսկ արժեքային` 322.5 մլրդ ՀՀ դրամով կամ 17.4%-ով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բացառապես ՀԴՄ կտրոնների տվյալներով` 2024 թ. տարեսկզբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 112.5 մլն գործարք` 470.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 12.3 մլն գործարքով կամ 12.3%-ով, իսկ արժեքային` 43.5 մլրդ ՀՀ դրամով կամ 10.2%-ով:

Այդ թվում` 2024թ. մարտի 8-ին ՀԴՄ-ներով իրականացվել է 1.9 մլն գործարք 9.3 մլրդ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը` քանակային 206.0 հազար գործարքով կամ 12.5%-ով, իսկ արժեքային` 1.1 մլրդ ՀՀ դրամով կամ 13.0%-ով:

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին