Մի քանի աղբյուրից փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ․ ՊԵԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի:

Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրությամբ պարզաբանում է, որ ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Այսինքն, ավտոմատ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին էլ կփոխանցվի գումարը։

Միաժամանակ, եթե շահառուն ցանկանում է գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է այցելել ՊԵԿ սպասարկման ցանկացած սրահ կամ ներկայացնել այն էլեկտրոնային եղանակով` Էլեկտրոնային հարցումների միասնականwww.e-request.amհարթակի միջոցով:

Ֆիզիկական անձանց սոցիալական վճարների գումարները վերադարձվում են, եթե մի քանի աղբյուրից ստացված ընդհանուր եկամուտը գերազանցում է ամսական 1 մլն 125 հազար դրամը (նվազագույն ամսական աշխատավարձի՝ 75 հազար դրամի 15-ապատիկը) և (կամ) տարեկան 13 մլն 500 հազար դրամը (նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը)։

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին