Հասարակական

Երևանի քաղաքապետ Ավինյանը հանդիպել է 44-օրյա և 2022թ. սեպտեմբերյան պատերազմների մասնակիցների հետ

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Ավինյանը հանդիպել է 44-օրյա և 2022թ. սեպտեմբերյան պատերազմների մասնակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մարտի 5-ին հանդիպել է 44-օրյա և 2022թ. սեպտեմբերյան պատերազմների մասնակիցների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Այսօր հանդիպել եմ 44-օրյա և 2022թ. սեպտեմբերյան պատերազմների մասնակից մեր հերոս տղաների հետ. ոմանք դեռևս բուժվում են Զինվորի տանը, ոմանք՝ սովորում կամ աշխատում:

Նրանցից յուրաքանչյուրի պատմությունն ու ապրումներն են ամփոփված «Հայրեններ» եռահատոր գրքում, որն իր ուրույն տեղը կունենա իմ գրապահարանում»,- նշել է Տիգրան Ավինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում