Հասարակական

Գնել Սանոսյանը տպավորիչ է համարում Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի ցուցանիշները

5 րոպեի ընթերցում

Գնել Սանոսյանը տպավորիչ է համարում Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի անցած տարվա ցուցանիշները բավականին տպավորիչ են և՛ աշխարհագրության, և՛ ուղղությունների ընդգրկվածության, և՛ ֆինանսական առումներով։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով սուբվենցիոն ծրագրերի վերջին տարիների համեմատական ցուցանիշները։

«2018 թվականին, երբ առաջին տարին մեր կառավարությունը սկսեց սուբվենցիոն ծրագրերը, ընդամենը 3,8 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր իրականացվեց, որից կառավարության մասնաբաժինը 1,6 մլրդ դրամ էր։ Մենք արդեն 2023 թվականին այս ցուցանիշը հասցրել ենք 58 միլիարդի, կառավարության մասնաբաժինը՝ 30,3 մլրդի, որը, իսկապես, տպավորիչ է թե՛ 2018-ի, թե՛ մնացած բոլոր ժամանակահատվածների համեմատ»,-մանրամասնեց նախարարը՝ հավելելով, որ 2022 թվականին իրականացվել են 36 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից կառավարության մասնաբաժինը՝ 18 մլրդ դրամ։

Ֆինանսական առումով մյուս ակնառու ցուցանիշը, ըստ գերատեսչության ղեկավարի, 132 տոկոս կատարողականն է, որն արձանագրվել է լրացուցիչ ֆինանսավորման և պլանավորվածից ավելի իրականացված աշխատանքի արդյունքում։

MXO_4661.jpg (603 KB)

Սանոսյանը կարևորեց նաև անցած տարի սուբվենցիոն ծրագրերի կարգի փոփոխությունները, որոնց արդյունքներն ավելի շատ նկատելի կլինեն 2024 թվականի ծրագրերում։

«Ընդհանրապես մենք սուբվենցիոն կարգն անընդհատ փոփոխում ենք։ Դա, երևի, ամենաշատ փոփոխվող կարգերից մեկն է, և փորձում ենք, այսպես ասած, սովորելով աշխատել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ փոփոխությունները որակական, քանակական և թիրախային բնույթ են կրում։

Բացի այդ, դրանց արդյունքում կառավարությունը, իր մասնաբաժինը մեծացնելով, համայնքներին հորդորում է , որպեսզի այդ ծրագրերին ավելի մեծ ուշադրություն դարձնեն։

Նախարարն ընդգծեց, որ անցած տարին ոչ միայն տպավորիչ ցուցանիշներով է ամփոփվել, այլ նաև լավ հիմք է նախապատրաստվել 2024 թվականի լավ ցուցանիշների համար։

Կատարված փոփոխություններից նախարարն առանձնացրեց ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներին ուղղված սուբվենցիոն ծրագրերը։

«Այդ համայնքները հիմնականում քիչ բնակիչներով են բնակեցված և նրանց բյուջեները բավական քիչ են, ինչի հետևանքով խոշոր ծրագրեր չեն կարողանում իրականացնել։ Մենք անցած տարվա վերջում սուբվենցիոն կարգում առանձին կարգավորում մտցրեցինք և այս տարի կկիրառենք․ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների համար կառավարությունը 15 տոկոսով կմեծացնի իր մասնաբաժինը։ Սա շատ մեծ աջակցություն ու օգնություն է մեր այդ համայնքներին»,-պարզաբանեց Սանոսյանը։

Ինչ վերաբերում է մյուս պահանջված ուղղություններին, ըստ նրա, համայնքները շատ ունեն աղբահանության տեխնիկայի և աղբամանների կարիք։ Խնդրի լուծման համար ընդհանուր տեխնիկական միջոցների ցանկից առանձնացվել են մեքենաներն ու աղբամանները, և կառավարությունն իր մասնաբաժնի մեծացմամբ խրախուսում է դրանց ձեռքբերումը համայնքների կողմից։

Մի այլ փոփոխությամբ՝ պայման է, որպեսզի համայնքները, մասնավորապես ճանապարհային ծրագրեր ներկայացնելիս, դրանց տակ կամ եզրերին առկա ենթակառուցվածքների վիճակի մասին պատկերացում ունենան, թե ինչն է փոխվել և ինչը փոխելու կարիք ունի՝ ըստ այդմ այն ներառել ծրագրում։ Ճանապարհներին վերաբերող սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելիս՝ անհրաժեշտ է նաև դրանց սպասարկումն ու համապատասխան տեխնիկա ունենալը հաշվի առնել։

MXO_4616.jpg (586 KB)

Մշակութային տների նորոգման, հիմնանորոգման կամ կառուցման դեպքում կարևորվել է բովանդակությունը։ Համայնքները պետք է ներկայացնեն, թե այդ մշակույթի տանը ինչ միջոցառումներ են իրականացվելու, ինչ խմբեր են աշխատելու և ինչ ազդեցություն կունենա այդ ամենը մշակութային կյանքի վրա։

«Սրանք միջոցներ են, որ մենք կառավարության և համայնքի ֆինանսական միջոցները ծախսելուց զատ, ստանանք այն արդյունքը, որը հիմնականում ակնկալվում է»,-շեշտեց Սանոսյանը։

Հաշվի առնելով ոռոգման և խմելու ջրերի համակարգերի անցկացման կարևորությունը՝ կառավարությունը 5-ական տոկոսով մեծացրել է իր մասնաբաժինը՝ փորձելով խթանել այս ուղղությամբ ծրագրերը։

Վան Նովիկով

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

ՀՀ ՄԻՊ-ն Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Էրեբունիում հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի

Երևան

Էրեբունիում հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի

Մինչև տարվա ավարտը ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. գլխավոր դատախազն ընդունել է Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

Իրավունք

Մինչև տարվա ավարտը ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. գլխավոր դատախազն ընդունել է Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառած վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

Հայաստան

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառած վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումների հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումների հարցեր

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Իրավունք

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում