Միջազգային

Թաքեր Կառլսոնը հայտնել է Վլադիմիր Պուտինի հետ աղմկահարույց հարցազրույցի հրապարակման օրը

1 րոպեի ընթերցում

Թաքեր Կառլսոնը հայտնել է Վլադիմիր Պուտինի հետ աղմկահարույց հարցազրույցի հրապարակման օրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհրապարակվի փետրվարի 8-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողը հայտնել է Instagram-ի իր էջում։

Ըստ հրապարակման՝ աղմկահարույց հարցազրույցը կհրապարակվի փետրվարի 8-ին, Արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով փետրվարի 9-ին, ժամը 03։00-ին), Tucker Carlson.com կայքում։

Լրագրողը Պուտինի հետ հարցազրույց է վարել փետրվարի 7-ին, իսկ փետրվարի 8-ի գիշերն արդեն մեկնել է Ռուսաստանից։

Համացանցում տարբեր կերպ են արձագանքել Պուտինի հետ հարցազրույց վարելու՝ Թաքեր Կառլսոնի որոշմանը։ Շատերը քննադատաբար են մոտեցել դրան։

Կառլսոնը հայտնել է, որ կփորձի հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Փետրվարի 6-ին լրագրողը X սոցիալական հարթակում տեսանյութ էր հրապարակել, որում խոսում էր առաջիկա հարցազրույցի մասին։ Տեսանյութը բավական մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Այն ունի արդեն գրեթե 96 միլիոն դիտում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում