Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ փոխգործակցությանն ու դրա հետագա զարգացման ուղղությամբ առաջիկա հնարավոր շփումներին:
Նշվում է, որ Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ՀՀ տեսլականը և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքները: