Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էնդի Բըրնհեմին Մեծ Բրիտանիայի վարչապետ նշանակվելու առթիվ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Միացյալ Թագավորության նորանշանակ վարչապետ Էնդի Բըրնհեմին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձը տարածել է X-ի իր միկրոբլոգում։
«Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին՝ Միացյալ Թագավորության վարչապետ դառնալու կապակցությամբ։ Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերությունը խորացնելու և մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու համար»,-գրել է ՀՀ վարչապետը։
Warm congratulations to @andyburnham on becoming Prime Minister of the United Kingdom.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) July 20, 2026
I look forward to working closely with you to deepen the Armenia–UK Strategic Partnership and strengthen the friendship between our peoples.
Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Քիր Սթարմերը պաշտոնապես հրաժարական է տվել հուլիսի 20-ին։ Երկրի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը, որն օրերս ստանձնել էր իշխող Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը:
Բըրնհեմը վերջին տասը տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի արդեն յոթերորդ վարչապետն է:
Սթարմերը հրաժարականի մասին հայտարարել էր հունիսի 22-ին: Պատճառը մայիսին անցկացված տեղական և տարածաշրջանային ընտրություններում Լեյբորիստական կուսակցության պարտությունն էր: