Քաղաքականություն

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը, և Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ հուլիսի 16–17-ին Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ։

«Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք տրամադրել պահանջված աջակցություն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։ Նախատեսվում է, որ նա կհանդիպի և կբանակցի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում