Քաղաքականություն

Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղար Ունա Բաքլիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթակների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իռլանդիայի միջև առկա համագործակցությունը` կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության հետագա ընդլայնումը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ունա Բաքլին քննարկել են Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության COP17 համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի, այդ թվում` որպես ԵՄ նախագահողի, միջև համագործակցության հնարավորություններին։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Համաժողովի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին և բարձրաստիճան նախարարական հատվածին բարձր մակարդակով մասնակցության ապահովման կարևորությունը` Համաժողովի քաղաքական արդյունքներն առավել ամրապնդելու և կենսաբազմազանության միջազգային օրակարգի առաջմղմանը նպաստելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում