Միջազգային

Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը մոտենում է 25 հազարի

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը մոտենում է 25 հազարի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը մոտենում է 25 հազարի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը:

«Նախորդ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 24 հազար 927-ի, վիրավորվել է 62 հազար 388 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունն ընդգծում է՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 165 մարդ, 280-ը վիրավորվել է: Զոհվածներից մի քանիսի մարմինները դեռ մնում են ավերված շենքերի փլատակների տակ և անկլավի ճանապարհներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում