Թեհրանը պարզաբանումներ է պահանջել Պակիստանից՝ Իրանի տարածքը հրթիռակոծելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը Պակիստանից պահանջել է անհապաղ պարզաբանումներ ներկայացնել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի վրա իրականացված հրթիռային հարձակումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Նշվում է, որ Իրանի արտգործնախարարություն է կանչվել Պակիստանի գործերով ժամանակավոր հավատարմատարը, քանի որ Իսլամաբադը հետ էր կանչել Թեհրանում իր դեսպանին ավելի վաղ Իրանի կողմից Պակիստանին հասցված հարվածների պատճառով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Պակիստանը հունվարի 18-ին Իրանի տարածքին հարվածները պատճառաբանել է նրանով, թե թիրախավորում է անջատողական զինյալների թաքստոցները։

Սիստան և Բելուջիստանի փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին հայտնել է, որ Պակիստանի հարվածների հետևանքով զոհվել է 7 մարդ՝ 3 կին և 4 երեխա, որոնք Իրանի քաղաքացիներ չեն:

«Իրանը Պակիստանի իշխանություններից անհապաղ բացատրություններ է պահանջել այս հարձակման առնչությամբ», - Tasnim-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը։

Հունվարի 16-ին Իրանը հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքին՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին