Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Պակիստանը հարվածել է Իրանի տարածքում գտնվող թիրախների․ կա 7 զոհ

Պակիստանը հարվածել է Իրանի տարածքում գտնվող թիրախների․ կա 7 զոհ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ պնդելով, թե թիրախավորել է անջատողական զինյալներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։

Պակիստանի հարվածներից Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում 7 մարդ է զոհվել՝ 3 կին և 4 երեխա։

«Հետախուզության տվյալների հիման վրա իրականացված գործողության ընթացքում սպանվել են մի քանի ահաբեկիչներ», - հայտնել է Պակիստանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ դրանք եղել են խիստ համակարգված և ճշգրիտ հարվածներ ահաբեկիչների թաքստոցներին։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Պակիստանը «լիովին հարգում է Իրանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։

«Այսօրվա գործողության միակ նպատակը Պակիստանի սեփական անվտանգության ու ազգային շահերի հետապնդումն էր», - հավելել են նախարարությունում։

Պակիստանի հետախուզությունում Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ հարվածները հասցվել են ռազմական ինքնաթիռով՝ թիրախավորելով Իրանի ներսում գործող բելուջ զինյալներին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 16-ին Իրանը հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքին՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։

Իսլամաբադը նաև հետ էր կանչել Իրանում իր դեսպանին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am