Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Պակիստանը հետ է կանչում Իրանում իր դեսպանին

Պակիստանը հետ է կանչում Իրանում իր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի իշխանությունները որոշել են Թեհրանից հետ կանչել երկրի դեսպան Մուհամմադ Մուդասիր Տիպուին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից Պակիստանի Բելուջիստանի նահանգի թիրախներին հրթիռային հարվածների պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Պակիստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մումթազ Զահրա Բալոչը։

«Անցած գիշեր Իրանի կողմից Պակիստանի ինքնիշխանության չհրահրված և աղաղակող խախտումը հակասում է միջազգային իրավունքին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին: Այդ հակաօրինական գործողությունը բացարձակապես անընդունելի է և ոչ մի արդարացում չունի: Պակիստանն իրեն իրավունք է վերապահում արձագանքելու այդ հակաօրինական գործողությանը: Հետևանքների պատասխանատվությունը կընկնի բացառապես Իրանի վրա», - ասել է նա:

Բալոչի խոսքով՝ համապատասխան բողոքի նոտան ուղարկվել է Իրանի կառավարությանը։

«Մենք նրանց տեղեկացրել ենք, որ Պակիստանը որոշել է հետ կանչել իր դեսպանին Իրանից, և որ Պակիստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, որը ներկայումս գտնվում է Իրանում, առայժմ կարող է չվերադառնալ (խմբ․՝ Իսլամաբադ)», - ասել է Բալոչը։

Նրա խոսքով՝ Իսլամաբադը նաև «որոշել է դադարեցնել Պակիստանի և Իրանի միջև բարձր մակարդակի ընթացիկ և մոտ ապագայում նախատեսված բոլոր այցերը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Պակիստանը հայտարարել է, որ Իրանը խախտել է իր օդային տարածքը, որի հետևանքով 2 երեխա է զոհվել։ Իրանական պետական լրատվամիջոցներն իրենց հերթին գրում են, որ Թեհրանը հունվարի 16-ին հարվածներ է հասցրել և ոչնչացրել Պակիստանում գտնվող «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու առանցքային հենակետեր՝ իրականացնելով թիրախային հարվածներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am