«ՀԱՄԱՍ»-ի զինյալները Գազայում թունել են պայթեցրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինցի զինյալները «Իզեդդին ալ-Քասամ» բրիգադներից, որոնք արմատական ​​«ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թևն են, Գազայի հատվածում թունել են պայթեցրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է ռազմական կոմյունիկեում, որը հրապարակվել է «Տելեգրամ»-ում:

«Հաջր-էդ-Դիք շրջանում մեր զինվորները ականապատել են թունելը և գործի են դրել պայթուցիկ սարքը, երբ դրան մոտեցել է հակառակորդի հատուկ նշանակության ջոկատը»,- ասվում է տեքստում և ընդգծվում, որ հակառակորդը կորուստներ է կրել:

Մեկ այլ թակարդ է լարվել Ջեբալի անկլավի հյուսիսում, որտեղ դիվերսիոն գործողության ընթացքում օգտագործվել է երկու տոննա կշռող իսրայելական երկու չպայթած հրթիռ։ «Ոչնչացվել է հինգ տանկ, որոնք զրահամեքենաների շարասյունով շարժվել են Գազայի կենտրոնական շրջաններ», - նշվում է տեքստում։

Ռաֆահ անկլավի հարավում արմատականները ծանր ականանետերից կրակ են բացել իսրայելական մեքենայացված պարեկի վրա՝ սպանելով և վիրավորելով մի քանի զինվորների։

Հայերեն

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ