Հասարակական

Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է 2023-ի գործունեությունը

7 րոպեի ընթերցում

Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է 2023-ի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հանրակրթական դպրոցի ընթացիկ և ամփոփիչ գնահատման, ընդունելության քննությունների և ուսուցիչների կամավոր ատեստավորման հիմնահարցերը և զարգացման ուղիները» թեմայով ամենամյա խորհրդաժողովին, որն անցկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, խորհրդաժողովին մասնակցել են հանրակրթական դպրոցների տնօրեններ, ոլորտի ներկայացուցիչներ:

Մինչ խորհրդաժողովի մեկնարկը, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հակիրճ ներկայացրել է ԳԹԿ գործունեությունը սկսած օգոստոս ամսից՝ թվային տվյալներով: Ըստ այդմ՝ սեպտեմբեր-հոկտեմբերին անցկացվել է ուսուցչի կամավոր ատեստավորումը, որին առաջին անգամ մասնակցել են հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները: Հայտագրվել են 6321 ուսուցիչ, ատեստավորմանը մասնակցել է 4326-ը, այսինքն՝ հայտագրված ուսուցիչների 68,4 %-ը: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացվել են ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքները:

Ըստ աղբյուրի՝ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ԳԹԿ-ն որոշիչ դեր ունի մի շարք գործընթացներում, և եթե նախկինում վերջինիս գործունեությունը առնչվում էր միայն սովորողների գիտելիքների ստուգմանը, ապա այժմ ներառում է նաև մանկավարժների մասնագիտական կարողությունների ստուգման գործընթացը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հակիրճ անդրադարձել է այն ուղղություններին, որոնց համակարգումը տրված է Գնահատման և թեստավորման կենտրոնին:

Փոխնախարարը կարևորել է 12-րդ դասարանցիներին 2 անգամ ավարտական քննություն տալու հնարավորությունը և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին ավելի մեծ թվով սովորողներ կմասնակցեն առաջին քննությանը՝ ապահովելով համաչափ բաշխումը: «Ընդունելության հեռակա քննությունների կազմակերպումը ևս ԳԹԿ-ի տիրույթում է, ինչը մեկ քայլ առաջ է նաև օբյեկտիվության և անաչառության տեսանկյունից»,- ասել է Սվաջյանը:

Նշվում է, որ փոխնախարարն անդրադարձել է Տավուշում հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ դասարաններին, որտեղ արդեն իսկ կրթական բոլոր մակարդակներում ավարտողներ կան. «Նոր մոտեցումներ ենք մշակել այդ դասարանների քննությունների կազմակերպման հարցում, որոնք փորձարկվում են: Հիմնականում բնագիտական առարկաների հատվածում ունենք մեծ փոփոխություն, որտեղ շատ ենք կարևորում գործնական կարողությունների, լաբորատոր փորձերի անցկացումը, ինչին ուղղված աշխատանքներ են իրականացվում, որպեսզի դպրոցները հագեցվեն լաբորատորիաներով»: Այս համատեքստում Սվաջյանն ընդգծել է լաբորատոր սարքերը դասի ընթացքում կիրառելու կարևորությունը: Նոր մոտեցմամբ քննությունը նաև լինելու է այն գործիքը, որով ստուգվելու է, թե որքանով են այդ սարքավորումները կիրառվել գործնական դասերին:

Երկու ձևաչափ է փորձարկվում՝ թեստային աշխատանք, որի որոշակի մասը կլինի երեխաների գործնական կարողությունների և լաբորատոր փորձերի հմտությունների ստուգումը և նախագծային աշխատանք՝ ուղղված թե՛ հետազոտական, թե՛ միջառարկայական կապերի հաստատման կարողությունների զարգացմանը: Երեխաներն իրենք են ընտրելու թե ինչ ձևաչափով են մասնակցելու քննությանը:

«Ինչ վերաբերում է «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն» և «Օտար լեզու» առարկաների քննությունների բնույթին, դրանք մնալու են թեստային ձևով, բայց կարծում ենք՝ դրանք պետք է լինեն ոչ միայն գիտելիք ստուգող, այլև տրամաբանություն, վերլուծական մտածողություն զարգացնող»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

««Պատմություն» առարկայի վերաբերյալ կարևորվել է փաստական գիտելիքից զատ նաև իրադարձությունների վերլուծության, արդիականության վերհանման և այլ կարողությունների զարգացումը: ««Պատմության» քննությունն այլ ձևաչափով է անցկացվելու. պատմական որևէ իրադարձության և տվյալ ժամանակաշրջանի որևէ գրականության վերաբերյալ պետք է գրել էսսե՝ համատեղելով իրադարձությունները: Դա կզարգացնի նաև աշակերտի գրավոր խոսքը, ստեղծագործականությունը»,- վստահություն է հայտնել ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Մասնագիտական զարգացմանն ուղղված գործընթացի վերաբերյալ Ա. Սվաջյանն ընդգծել է, որ կան և՛ խնդիրներ, և՛ ձեռքբերումներ. «Մեր խնդիրն է ապահովել տարբեր առարկաների թեստերի համաչափությունը, որպեսզի դրանք ստուգեն ոչ թե ուսուցչի արագությունը, այլ գիտելիքը՝ ծրագրային նյութի իմացությունը։ Պետք է հնարավորինս նվազեցնել նաև տեխնիկական վրիպումները»:

Դպրոցներում պարտադիր ատեստավորման գործընթացում 2024 թվականից նոր համակարգ կգործի՝ կարիքի գնահատման վրա հիմնված: Մինչև հինգ տարի փորձ ունեցող ուսուցիչները պարտադիր կատեստավորվեն մեկ տարի հետո, վերապատրաստումներն ու ատեստավորումը լինելու են 4 մակարդակներում: Վերապատրաստումը կանցկացնի տվյալ կազմակերպությունը, իսկ ատեստավորումը՝ ԳԹԿ-ն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարի տեղակալը իրազեկել է, որ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստում է նախապատրաստվում: Ըստ այդմ՝ պետք է խմբավորել մասնագիտությունների ցանկը՝ որն է տեսական, որը՝ գործնական: Տեսական մասը կանցկացնի ԳԹԿ-ն, իսկ գործնականը՝ մասնագիտական հանձնաժողովները:

Երկօրյա խորհրդաժողովի մասնակիցները աշխատանքային ենթախմբերով քննարկելու են հանրակրթական դպրոցի ընթացիկ և ամփոփիչ գնահատման, բուհերի առկա և հեռակա համակարգերի ընդունելության կազմակերպման, ուսուցիչների կամավոր ատեստավորման բովանդակության և գործընթացի կազմակերպման հիմնախնդիրները:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում