Հասարակական

Հայաստանում եղանակային պայմանները կվատանան, կցրտի 10-15 աստիճանով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում եղանակային պայմանները կվատանան, կցրտի 10-15 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն,18-ի առավոտյան՝ ճանապարհներին՝ մերկասառույց։ Մասնավորապես,դեկտեմբերի 17-ի երեկոյին մոտ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Երևանի բարձրադիր գոտում, դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի՝ 3-5, 18-19-ի գիշերը ևս 7-10 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

17.12 ՀՀ.png (438 KB)

Նշվում է, որ Երևանքաղաքում դեկտեմբերի 17-ի կեսօրից հետո և երեկոյան սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

17.12 Եր.png (62 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում