Հասարակական

ԵՊՀ-ում կայացել է հայ-չինական հարաբերություններին նվիրված գիտագործնական սեմինար-քննարկում

6 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ում կայացել է հայ-չինական հարաբերություններին նվիրված գիտագործնական սեմինար-քննարկում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Բացահայտելով Հեռավոր Արևելքը․ հայ-չինական հարաբերությունների արդի հեռանկարները» խորագրով գիտագործնական սեմինար-քննարկումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, միջոցառմանժամանակԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտները, մագիստրանտները և բակալավրիատի ուսանողները հանդես են եկել 8 զեկույցներով՝ անդրադառնալով հայ-չինական հարաբերություններին, Չինաստանի արտաքին քաղաքականությանը, մշակույթին, տնտեսությանը, Չինաստանում հայերենի ուսուցմանը և այլ թեմաների:

«Անցկացվեցին նաև պանելային քննարկումներ և հարցուպատասխաններ, որոնց ակտիվ ներգրավվածէիննաև նախապես գրանցված մոտ 50 ունկնդիրներ ոչ միայն Երևանի պետական համալսարանից, այլև ՀՀ ԳԱԱ-ից, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից և Հայ-ռուսական համալսարանից:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով գիտագործնական սեմինար-քննարկման մասնակիցներին, նշեց. «Երևանի պետական համալսարանի առաջնահերթություններից են Չինաստանի հետ կրթագիտական և մշակութային համագործակցությունների ընդլայնումն ու ամրապնդումը,ինչինուղղված է նաև այս միջոցառումը:Ամբողջ աշխարհում և, հատկապես, Հայաստանում Չինաստանի նկատմամբ հետաքրքրությունն օր օրի աճում է, և այսօր շատ ուրախ եմ արձանագրելու, որ մեր ուսանողներն են ցանկություն հայտնել հանդիպելու ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ, ինչը չափազանց կարևոր է նրանց մասնագիտական աճի և գիտելիքների ամրապնդման համար»:

Անդրադառնալով Չինաստանի պատմության հաջողության ճանապարհին և հայկական և չինական քաղաքակրթությունների դարավոր հարաբերություններին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանն ընդգծեց. «Ֆակուլտետը մեծ կարևորություն է տալիս չինագիտության զարգացմանը՝ կատարելով ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնի առջև դրված հիմնական խնդիրներն ու գործառույթները: Հուսով ենք, որ չինագիտության խթանումը կնպաստի երկու ազգերի միջևգործակցայինհարաբերությունների սերտացմանը»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը շեշտել է, որ Երևանի պետական համալսարանն իր ամենասիրելի բուհն է Հայաստանում, ևմեծսիրով է այստեղ հյուրընկալվում: Դեսպանն իր ելույթումանդրադարձել էհայ-չինական հարաբերություններին, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծինև դրանում Հայաստանի ներգրավվածությանը, գրանցած արդյունքներինև զարգացման հնարավորություններին:

«Լեզուն կամուրջէտարբեր ազգերի հաղորդակցության համար: Ուրախ ենք նկատելու, որ չինարեն սովորելու ցանկությունն աճում է ՀՀ-ում, և երկու երկրների նախարարությունները, պրոֆեսորներն անում են առավելագույնը՝ կրթագիտական և մշակութային կապերի ամրապնդման համար»,- նշել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

Անդրադառնալով գիտագործնական սեմինար-քննարկման կազմակերպմանը՝ ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Սյուզաննա Նավասարդյանն ասել է. «Հաշվի առնելով ուսանողների աճող հետաքրքրությունը Չինաստանի, չինական մշակույթի, կրոնի, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նկատմամբ՝ որոշեցինք առաջին անգամ կազմակերպել այսօրինակ գիտագործնականսեմինար-քննարկում,քանի որնախորդ8 տարիներինկազմակերպել ենք Չինաստանի մշակույթին և լեզվին առնչվող միջոցառումներ»:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ղազարյանը հանդես է եկել «Հարավային Կովկասի տրանսպորտային հաղորդակցությունների հիմնախնդիրը Իրանի և Չինաստանի արտաքին քաղաքականության համատեքստում» խորագրով զեկույցով: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնախնդիրն այսօր ուղղակիորեն առնչվում է ՀՀ ազգային անվտանգությանըև սպառնալիք է ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար՝ ուսումնասիրությունս կատարեցի հենց այս թեմայով՝ ներկայացնելով իմ տեսակետներն ու վերլուծությունները»,- շեշտել է Հովհաննես Ղազարյանը:

Ֆակուլտետի «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Գագիկ Եկմալյանն իր՝«Եվրասիան անցման մեջ. չինական գոտուց թուրքական թենիս» ուսումնասիրությունը համարել է նորույթ և հույս հայտնել, որ այն կներկայացնի նաև այլ հարթակներում և կդարձնի լուրջ գիտական հոդված:«Ուսումնասիրությանս մեջ փորձել եմ վեր հանել մեր տարածաշրջանում Չինաստանի շահերը, Չինաստանի ևԱրևմուտքի հակադրությունների և համադրությունների շրջանակում Թուրքիայի վարած քաղաքականությունը՝ ներկայացնելով չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և թուրքական «Միջին միջանցք» նախագիծը»,- ասել է Գագիկ Եկմալյանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև չինարենով, չինական մշակույթով, Չինաստանի արտաքին քաղաքականությամբ, ինչպես նաև հայ-չինական հարաբերություններով հետաքրքրվող համալսարանականներ, ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում