ՀՀ ՊԵԿ-ի և Իտալիայի եկամուտների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հրավերով Հայաստան է ժամանել Իտալիայի Հանրապետության եկամուտների գորածակալության պատվիրակությունը՝ գործակալության նախագահի տեղակալ Պաոլո Վալերիո Բարբանտինիի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, դեկտեմբերի 14-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, հյուրընկալելով Իտալիայի պատվիրակության ներկայացուցիչներին, կարևորել է երկու երկրների հարկային մարմինների միջև արդեն իսկ կայացած արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության «Հարկային տեսուչներն առանց սահմանների» (TIWB-Tax Inspectors without borders) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի հաջող իրականացումը։

«Պաոլո Վալերիո Բարբանտինին, անդրադառնալով հարկային մարմինների միջև հաստատված գործընկերային հարաբերություններին, ընդգծել է դրանց արդյունավետությունը՝ կարևորելով փորձի և լավագույն լուծումների փոխանակման հնարավորությունները։

Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու մարմինների միջև արդեն իսկ գոյություն ունեցող արդյունավետ համագործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առկա տրանսֆերային ստուգումների և նախնական գնագոյացման պայմանավորվածության (Advanced Pricing Agreement) շրջանակից բացի, համագործակցությունը կներառի նաև հարկային վարչարարության ընթացքում մեքենայացված ուսուցման և արհեստական բանականության գործիքների կիրառման կարողությունների զարգացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, հաշվի առնելով կողմերի՝ հարկային ոլորտում փոխգործակցության խորացման պատրաստակամությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով արձանագրվել է նշված շրջանակում հետագա աշխատանքների իրականացումը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և ապահովել համգործակցության շարունակական ընթացքը։

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին