«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերը դեկտեմբերի 12-ին առաջին անգամ ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բորսայից, «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունն է, որը ցուցակել է իր բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-նՀայաստանի ֆոնդային բորսայում ցուցակել է շուրջ 4 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով և 40,000,000 հատ «Ա» դասի հասարակ (սովորական) բաժնետոմսեր։ Վերոնշյալ բաժնետոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։ Ցուցակված բաժնետոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելովհղումով։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն թողարկել էընդհանուր8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։Տեղաբաշխումն իրականացվել է սույն թվականի հունիսի 7-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։

«Տելեկոմ Արմենիա»-ն գործունեություն է ծավալում ՀՀ հեռահաղորդակցության շուկայում՝ առաջարկելով ամրակցված և շարժական կապի ծառայություններ, տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերը կարող եք ձեռք բերել բացառապես Հայաստանի Ֆոնդային Բորսայի առևտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանակացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով բաժնետոմսի ձեռք բերման հայտ:

Բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն ընձեռելով՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ներդրումներ կատարելու համար: Այս քայլը կարող է դրական միտում առաջացնել՝ դրդելով հայկական մյուս ընկերություններին դառնալ հանրային և ցուցակել բաժնետոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում, զարգացման և նոր գաղափարների իրականացման համար։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 140 կամ գրել pr@amx.am հասցեին։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին