Քաղաքականություն

Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում․ Վահան Կոստանյան

2 րոպեի ընթերցում

 Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում․ Վահան Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը դեկտեմբերի 11-12-ը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը: ՄԱԿ անդամ պետությունները ներկայացրել են իրենց խոստումներն ու հանձնառությունները մարդու իրավունքների և հարակից մի շարք ոլորտներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է, որ Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում, ջանքեր կգործադրի մարդու իրավունքների կոպիտ խախտումների կանխարգելմանն ուղղված միջազգային մեխանիզմներն ու արձագանքներն ամրապնդելու ուղղությամբ:

Հայաստանի պատվիրակության ղեկավարի կողմից նշվել է նաև, որ քայլեր կձեռնարկվեն մարդու իրավունքների ոլորտում պարտավորությունների իրականացման և հաշվետվողականության ազգային մեխանիզմի ներդրման ուղղությամբ:

Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրմանը և հիմնարար իրավունքների պաշտպանությանը:

Որպես ապագային միտված հանձնառություններ՝ առանձնացվել են ծայրահեղ աղքատության հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև իրավահավասարության մասին օրենքի ընդունումը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում