Միջազգային

Հնդկաստանը մտադիր է ռազմական նշանակության 100 տիեզերական արբանյակ արձակել առաջիկա ութ տարում. The Times of India

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը մտադիր է ռազմական նշանակության 100 տիեզերական արբանյակ արձակել առաջիկա ութ տարում. The Times of India

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը ծրագրում է յոթ-ութ տարի անց իր ռազմական տիեզերական արբանյակների խմբավորումն ավելացնել 100 սարքերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մի աղբյուրի։

«Հնդկաստանի ռազմական նշանակության տիեզերական արբանյակների խմբավորումը կավելանա 100 սարքերով առաջիկա յոթ-ութ տարում: Երկրում կստեղծվի Տիեզերական հրամանատարություն՝ մերձավոր և հեռավոր տիեզերքում գործողությունների կատարման համար», - ասել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը կառավարության հաստատմանն են ուղարկել նոր դոկտրինի նախագիծը, որը նախատեսում է ակտիվ քայլեր տիեզերական տարածության արդյունավետ օգտագործման ուղղությամբ` ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական նպատակներով։

Բացի այդ, ըստ առաջարկվող նախագծի՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ցանկանում է վերափոխվել Հնդկաստանի օդատիեզերական ուժերի։

Աղբյուրի խոսքով՝ ռազմաօդային ուժերում ակնկալում են, որ կառավարությունը շուտով կհաստատի առաջարկը։

2013 թվականի օգոստոսին Հնդկաստանը հայտարարեց առաջին ռազմական GSAT-7 արբանյակը հաջողությամբ ուղեծիր արձակելու մասին․ այն նախատեսված է երկրի ռազմածովային ուժերի պաշտպանունակության բարձրացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում