Հասարակական

Նախարարը Կրթության տեսչական մարմնի ռեսուրսն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտություն է տեսնում

4 րոպեի ընթերցում

Նախարարը Կրթության տեսչական մարմնի ռեսուրսն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նիստի օրակարգում Կրթության տեսչական մարմնի 2024 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերիներկայացումն էր:

Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականին նախատեսվող աշխատանքները` նշելով, որ նախատեսվում է իրականացվել 130 ստուգում, որից 6-ը՝ նախադպրոցական, 112-ը՝ հանրակրթական, 12-ը՝ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Այս ուսումնական հաստատություններից 111-ում ստուգումներ իրականացվելու են առաջին անգամ: Ըստ Մատիկյանի՝ ստուգումների ծրագիրը կազմվել է ռիսկերի մեթոդաբանության հիման վրա:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ արդյոք ստուգումների ռիսկայնության գնահատման համար սահմանված չափանիշները բխում են հանրակրթության խնդիրներից՝ առաջարկելով վերանայել օբյեկտիվ ցուցանիշները. «Ռիսկայնությունը գնահատելու նպատակով պետք է իրավիճակն ամբողջությամբ պատկերացնել, ինչը ենթադրում է մեթոդաբանության վերանայում: ԿԳՄՍ նախարարությունը ևս բազմաթիվ բողոքներ է ստանում տարբեր ուսումնական հաստատություններից: Պետք է կազմվի նախարարությանը և տեսչական մարմնին ուղղված բողոքների և տեղեկատվության վիճակագրություն, համադրվի և ուղղվի տեսչական մարմնին՝ որպես խնդրի հասցեատիրոջ: Կարևոր է գնահատումն անել ամբողջական տեղեկատվության հիման վրա, որպեսզի տեսչական մարմնի ռեսուրսն ավելի արդյունավետ օգտագործվի»:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանն անդրադարձել է նաև ուսումնական հաստատություններում կատարված խախտումներին, դրանց ուղղված աշխատանքներին, ընթացիկ տարվա ձեռքբերումներին և նախատեսվող աշխատանքներին: Մասնավորապես նշվել է, որ 2023 թվականին պլանավորված վերահսկողական, ինչպես նաև կանխարգելիչ և իրազեկման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են՝ ներառելով ծնողներին, մանկավարժներին և ՏԻՄ աշխատակիցներին: 16 դպրոցում հաջողությամբ իրականացվել է տեսչական մարմնի պատվիրակած «Աջակցություն ուսուցման կազմակերպությանը» ծրագիրը, մշակվել են ՀՀ կրթության բնագավառի պետական վերահսկողության հայեցակարգ, նախադպրոցական ուսումնական հաստատության ներքին գնահատման ձևաթուղթ, մեկնարկել են տվյալների թվայնացման աշխատանքները և այլն:

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև 2024 թվականի նոր նախաձեռնությունները. կամբողջացվի ռիսկերի գնահատման թվայնացման գործիքակազմը, որը կնպաստի նաև վերահսկողական գործառույթների արդյունավետության բարձրացմանը: Նախատեսվում է քոլեջներում «Աջակցություն ուսուցման կազմակերպությանը» ծրագրի հայեցակարգի մշակում և իրականացում՝ «Ձեռներեցություն», այնուհետ «Հաղորդակցություն» առարկաների համար:

Նիստի ընթացքում հաստատվել են Կրթության տեսչական մարմնի 2024 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերը:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում կայանալիք հանդիպման ընթացքում դրանց վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում