Մեքսիկայում հրավառության նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունը 5 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի կենտրոնական Իդալգոյի նահանգում նոյեմբերի 28-ին առնվազն 5 մարդ է զոհվել հրավառության նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ի հրապարակումից։

Զոհերի թվում կա մեկ անչափահաս։ Եվս երկու մարդ վիրավորվել է։ Պայթյունի վայրից 10 կմ շառավղով տարածքը շրջափակված է, ոստիկանությունը հետաքննում է միջադեպի պատճառները:

Հայերեն