Միջազգային

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային տրամադրել են 100 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային տրամադրել են 100 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակիցները 100 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն են տրամադրել Ուկրաինային Ռուսաստանի դեմ հակամարտությունում և մտադիր են Կիևին աջակցել նաև հետագայում, քանի որ կարծում են, որ այդ մոտեցումը համապատասխանում է իրենց հավաքական անվտանգության շահերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Index հունգարական պարբերականին տված հարցազրույցում։

Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով այն հաղորդումները, թե Եվրամիության որոշ քաղաքական գործիչներ ցուցաբերում են «հոգնածություն Ուկրաինայից», Ստոլտենբերգն ասել է. «ՆԱՏՕ-ի դաշնակիցները պարտավորվել են աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, քանի որ դա բխում է նրանց սեփական անվտանգության շահերից»։

«Ռուսաստանի դեմ պատերազմի սկզբից դաշնակիցներն Ուկրաինային տրամադրել են մոտ 100 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն։ Սա ամեն օր մեծ նշանակություն ունի ռազմադաշտում», - հավելել է Ստոլտենբերգը:

Բրյուսելում նոյեմբերի 28-29-ին անցկացվում է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում