Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը հետաձգվել է, ռազմական գործողությունները շարունակվում են․ BBC

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որի շրջանակներում պետք է տեղի ունենար իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, հետաձգվում է։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի հրապարակումից, իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պատանդները մինչև նոյեմբերի 24-ն ազատ չեն արձակվի։ Իսրայելի արտգործնախարարն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող առաջին պատանդներին բաց կթողնեն արդեն նոյեմբերի 23-ին։

Իսրայելի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ գործարքի շուրջ բանակցությունները շարունակվում են։

Ըստ նախատեսված համաձայնագրի՝ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված 50 իսրայելցիներ պետք է փոխանակվեին Իսրայելի բանտերում գտնվող 150 պաղեստինցի կանանց և դեռահասների հետ։ Բացի այդ, պետք է լիներ քառօրյա հրադադար, և Գազայի հատված պետք է մուտք գործեր հումանիտար օգնություն։

Իսրայելի կառավարության աղբյուրներից մեկը BBC-ին հայտնել է, որ հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբերի 23-ին, տեղի ժամանակով ժամը 10։00-ին, նույնպես հետաձգվել է։

Նոյեմբերի 22-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի բոլոր ջանքերն ուղղված են ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների ազատ արձակմանը։ Նա հավելել է, որ հրադադարի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը «կպատրաստվի պատերազմի շարունակմանը»։

Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին խմբավորման զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 240-ին։ Իսրայելի գնդակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 14 500-ը։ Նրանց թվում կա շուրջ 6000 երեխա։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները